Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՎԶԵԲ-ն ընդլայնում է Հայաստանում կանաչ ֆինանսավորման ծավալները և մրցանակներ է շնորհում կայուն էներգետիկայի լավագույն ծրագրերին

ՎԶԵԲ-ն ընդլայնում է Հայաստանում կանաչ ֆինանսավորման ծավալները և մրցանակներ է շնորհում կայուն էներգետիկայի լավագույն ծրագրերին
21.02.2019 | 14:57

· ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամը պաշտոնապես հայտարարում են Հայաստանում նոր GEFF ծրագրի մեկնարկի մասին, որը շարունակելու է աջակցել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների տարածմանը:
· Ամերիաբանկը առաջին բանկն է, որը ստացել է ՎԶԵԲ-ի էներգաարդյունավետության վարկային գիծ:
· ԱրմՍվիսԲանկը ծրագրին միացող երկրորդ բանկն է, որին տրամադրվել է 2.5 միլիոն Եվրո էներգաարդյունավետության վարկավորում՝ ՓՄՁ-ներին և բիզնեսներին ենթավարկեր տրամադրելու նպատակով:
· ԵՄ-ի ու Ավստրիայի կողմից ֆինանսավորված ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագիրը մրցանակներ է շնորհել կյանքի կոչված էներգաարդյունավետ ներդրումների համար:
Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը առավել խորացնելու նպատակով, ՎԶԵԲ-ը մեկնարկում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից:
ԱրմՍվիսԲանկին տրամադրված 2.5 միլիոն Եվրո վարկավորումից կարող են օգտվել փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները: ԱրմՍվիսԲանկը GEFF-ի ծրագրին միացող երկրորդ բանկն է, Ամերիաբանկի վարկային գծի հաջողակ մեկնարկից հետո: Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել և գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները:


Կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարող ընկերությունները կարող են նաև հավակնել Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) կողմից ֆինանսավորվող պարգևավճար ստանալուն: GEFF-ը ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է ԿԿՀ-ի կողմից: Տեխնիկական խորհրդատվությունը աջակցում է կանաչ ներդրումների հնարավորությունների բացահայտման ու գնահատման գործընթացում:
Փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցավ Հայաստանում GEFF-ի նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա էին GEFF-ի բոլոր շահառուները՝ դոնորներ, պետական պաշտոնյաներ, տեղական գործընկեր ֆինանսական կառույցներ, կանաչ տեխնոլոգիաների արտադրողներ և մատակարարներ: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշեց, որ «Հայաստանում մեր հիմնական առաջնահերթություններից են ֆինանսական ոլորտի զարգացումը և կանաչ ֆինանսավորման հասանելիությունը: Ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի և ԱրմՍվիսԲանկի հետ՝ նպաստելով էներգաարդյունավետ և ջրի արդյունավետ օգտագործման ներդրումների ծավալների ընդլայնմանը: Այսօր, համագործակցություն հաստատելով ԱրմՍվիսբանկի հետ, որը հայտնի է որպես կայացած հաճախորդների բազա ունեցող բանկ, առավել արդյունավետ կերպով կարող ենք հասնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»:


Պաշտոնական մեկնարկի ժամանակ, ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումներ կատարած ընկերություններին, ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակներում:
Մրցանակները շնորհվել են լավագույն 6 էներգաարդյունավետ ծրագրերին, որոնք նպաստել են Հայաստանում ածխաթթու գազերի արտանետումների զգալի կրճատմանը, ինչպես նաև 7 ֆինանսական կազմակերպություններին՝ կանաչ ներդրումների աջակցության համար:
Էներգոկրեդիտ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել՝
«Լավագույն ազդեցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել հետևյալ ընկերություններին՝
· «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ ,
· «Գրանդ սպորտ» ՍՊԸ,
· «Լենտեքս» ՍՊԸ,
· «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ,
· «Մասիս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ,
· «Արմսվիթ»:
«Փոփոխության գործակալ» անվանակարգի մրցանակները շնորհվել են ՝
· Ամերիաբանկին` ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար
· ԱԿԲԱ Լիզինգին` վերականգնվող էներգիայի ներդրումների աջակցության համար
· Ինեկոբանկին` տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար
· ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար
· Էյչ-էս-բի-սի բանկին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար
· ԱրմՍվիսԲանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար
· ՍԵՖ ինտերնեյշնլ վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցության համար:


GEFF-ը, որպես Էներգոկրեդիտ ծրագրի նոր փուլ, շարունակելու է նպաստել Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը համաձայն ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» մոտեցման:
Հայաստանում 1992 թվականի հիմնադրումից մինչ օրս, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրագործման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին: Նշված ներդրումների 88%-ը ուղղվել են մասնավոր հատված:
2006 թվականից ՎԶԵԲ-ը 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այն նախագծերի իրականացման համար, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն իր գործունեության 38 երկրներում:


Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մրցակիցները որոշել են միավորվել նրա դեմ՝ երկրում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու և աջակողմյան իշխանությունների գործունեությանը վերջ դնելու նպատակով, հաղորդում է ԿԱՆ ռադիոկայանը:

Կենտրոնամետ «Իսրայելի կայունություն» և «Ապագա կա» կուսակցությունները թեկնածուների միասնական ցուցակ կկազմեն, իսկ դրանց առաջնորդները՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը և ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդը, հաջողության դեպքում հերթով կկառավարեն երկիրը:

Ավելի վաղ դաշինքին միացել էին նաև պաշտպանության նախկին նախարար Մոշե Յաալոնը և գլխավոր շտաբի նախկին պետերից Գաբի Աշկենազին:

Ավելի վաղ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Գանցի ու Լապիդի ընդհանուր ցուցակն ապրիլի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարող է ստացած մանդատների առումով գերազանցել «Համախմբում» («Լիկուդ») կուսակցությանը, որի առաջնորդ Բինյամին Նեթանյահուն արդեն 5-րդ անգամ է հավակնում վարչապետի պաշտոնին:

Դիտվել է՝ 3956

Մեկնաբանություններ